Cybex Silver PALLAS-FIX Manual Del Usuario página 162

Tabla de contenido

Publicidad

ԵՐԵԽԱՅԻՆ ԱՄՐԱՑՆԵԼԸ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍԵՂԱՆԻԿՈՎ –
ԽՈՒՄԲ 1 (9–18 ԿԳ)
1. Տեղադրեք անվտանգության սեղանիկը (f)։ Անվտանգության սեղանիկի
(f) կողային եզրերը ճիշտ և ճիշտ տեղակայվում են ձեռքերի հենման
կետերի և բուստերի նստատեղի մակերեսի միջև։ Սեղմեք կարգավորման
կոճակները (q), որպեսզի անվտանգության սեղանիկը (f) սահի
ամենալայն դիրքում: Բաց թողնելով կոճակները (q) անվտանգության
սեղանիկը (f) կկողպվի դիրքում: Անվտանգության սեղանիկը (f)
հարմարեցրեք ձեր երեխային:
2. Քաշեք մեքենայի նստատեղի գոտին ամբողջ երկայնքով:
3. Մտցրեք գոտկատեղի անվտանգության գոտին անվտանգության
սեղանիկի վրա ցուցադրված կարմիր գոտու ուղղորդիչի (g) մեջ։
4. Կողպեք մեքենայի անվտանգության գոտին գոտու ճարմանդում: Այն
պետք է կողպվի լսելի «ՉԽԿՈՑ»-ով:
5. Ձգեք գոտկատեղի անվանգության գոտին՝ ուսագոտին հետ քաշելով:
6. Գոտու ուղղությամբ (g) նորից անցկացրեք ուսագոտին՝ գոտկատեղի
անվտանգության գոտու հետ միասին և ամուր կերպով ձգեք
ուսագոտին։ Համոզվեք, որ գոտու երկու կողմերը ամբողջովին ծածկում
են անվտանգության սեղանիկի (f) ընդհանուր լայնությունը գոտու
ուղղությամբ (g):
7. Ամուր կերպով անցկացրեք ուսագոտին անվտանգության սեղանիկի
գոտու ուղղությամբ (g) այնքան, մինչև այն կսեղմվի գոտու ուղղորդիչի
մեջ:
8. Տեղադրեք ուսագոտին գլխակալի (c) և թիկնակի (b) միջև: Պետք չէ
ուսագոտին անցկացնել ուսագոտիների ուղղորդիչի միջով (i):
ՊԱՌԿԵԼՈՒ ԴԻՐՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ (9-18 ԿԳ)
1. Պառկելու դիրքին անցնելու համար սեղմեք դիրքի կարգավորման
կոճակը (r)։
2. Պառկելու դիրքից նստելու դիրքին անցնելու համար կրկին սեղմեք
դիրքի կարգավորման կոճակը (r) և դեպի վեր ուղղեք նստատեղը՝
թեթևակիորեն ճնշում գործադրելով բուստերի (e) վրա։
Պառկելու դիրքը հնարավոր է միայն 1-ին խմբի (9-18 կգ) համար։
��
HY
1-ԻՆ ԽՄԲԻՑ ԱՆՑՈՒՄԸ 2/3 ԽՄԲԻ
1. Հեռացրեք անվտանգության սեղանիկը (f), երբ ձեր երեխայի քաշը լինի
18 կգ։
160
1-ին խմբից 2/3 խմբին անցնել չի թույլատրվում, եթե ձեր երեխայի քաշը
��
15 կգ-ից պակաս է: Անվտանգության սեղանիկը պահեք անվտանգ և
ապահով տեղում:
2. Սեղմեք հիմքի (t) արձակման երկու կոճակները բուստերի (e)
ներքևի մասում և քաշեք այն հիմք(եր)ից մինչև կառաջանա որոշակի
դիմադրություն:
3. Սեղմեք դիրքի կարգավորման կոճակը (r) և նստատեղը ամբողջովին
հեռացրեք հիմք(եր)ից։
4. Միջնաշերտերը (p) հեռացնելու համար քաշեք թիկնակի պատյանը`
վերջինիս հետնամասում մատնաչափ անցքը գտնելու համար:
5. Սեղմեք մատնաչափ անցքում գտնվող արձական ճարմանդը և թիկնակից
հանեք միջնաշերտերը։
6. Կրկնեք այս պրոցեսը թիկնակի մյուս կողմում։
7. Գործարկեք ISOFIX-Connect կարգավորման բռնակը (l) և դուրս քաշեք
երկու ISOFIX-Connect կողպող փականները (k)։
8. Ձեռքում պահեք ISOFIX-Connect կարգավորման բռնակը (l) և հերթով
արձակեք երկու սեղմիչները (u) բուստերի (e) ներքևի մասում, և
հիմքից դուրս հանեք ISOFIX-Connect կողպող փականները (k)։
Անհրաժեշտության դեպքում օգտագործեք պտուտակահան։
9. Հրեք ISOFIX-Connect կողպող փականները (k) բուստերի (ե) ներքևի
մասում առկա բացվածքների մեջ (e) մինչև կառաջանա որոշակի
դիմադրություն:
10. Գործարկեք դիրքի կարգավորման կոճակը (r) ներքևի մասում և
հնարավորինս սեղմեք ISOFIX-Connect կողպող փականները (k):
Նկատի ունեցեք ISOFIX-Connect կողպող փականների անկման
��
նվազագույն բարձրությունը:
Համոզվեք, որ կողպող փականները (ի) տեղադրված են ճիշտ կերպով, և
��
որ կողպող փականների ատամիկները ուղղված են դեպի վեր:
Նստատեղի վերամոնտաժումը կատարեք ճիշտ հակառակ կարգով:
��
Օգտվեք ցուցումներից, որպեսզի նախապես ստուգեք, արդյոք առկա են
բոլոր մասերը:
ԵՐԵԽԱՅԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՆ ԱՌԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍԵՂԱՆԻԿԻ –
ԽՈՒՄԲ 2/3 (15–36 ԿԳ)
1. Պտտեք մեքենայի անվտանգության գոտին ձեր երեխայի շուրջը
և տեղադրեք ամրագոտու լեզվակը դրա համար նախատեսված
ճարմանդում: Այն պետք է կողպվի լսելի «ՉԽԿՈՑ»-ով:

Publicidad

Tabla de contenido
loading

Tabla de contenido