CYBEX gold SOLUTION S2 I-FIX Guia Del Usuario página 113

Tabla de contenido

Publicidad

Idiomas disponibles
  • MX

Idiomas disponibles

  • MEXICANO, página 31
ունենալու դեպքում խնդրում ենք խորհրդակցել Ձեր վաճառքի
գործակալի կամ արտադրողի հետ:
Մի օգտագործեք այս մանկական նստատեղը 9 տարուց ավելի:
Մեքենայի մանկական նստատեղն ժամանակի ընթացքում ենթարկվում
է ծանրաբեռնվածության, որն էլ տարիների ընթացքում հանգեցնում է
նյութերի որակական փոփոխությունների:
Պլաստիկ մասերը կարելի է լվանալ մեղմ մաքրող նյութով և տաք ջրով:
Երբեք մի օգտագործեք կոշտ մաքրող միջոցներ կամ սպիտակեցնող
միջոցներ:
Զգայուն նյութից պատրաստված որոշ մեքենաների նստատեղերի վրա
մեքենայի մանկական նստատեղերի օգտագործումը կարող է թողնել
նշաններ և/կամ առաջացնել գունազրկում։ Սա կանխելու նպատակով
կարող եք դնել ծածկոց, սրբիչ կամ նմանատիպ այլ կտոև մանկական
նստատեղի տակ մեքենայի նստատեղը պաշտպանելու համար:
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԵՐ
(1) Օգտագործման ձեռնարկը
պահելու համար
նախատեսված խցիկ
(2) Թիկնակ
(3) Բուստեր
(4) ISOFIX-Կողպող փականներ
(5) ISOFIX Կարգավորման բռնակ
(6) ISOFIX Ամրացման կետեր
(7) ISOFIX Անվտանգության ցուցիչ
ՏԵՂԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Ամրացրեք թիկնակը (2) բուստերին (3) ամրացնելով ուղղորդման
սեղմիչը բուստերի առանցքին։ Թիկնակն (2) այժմ ծալված է դեպի առաջ։
Արտադրանքը տուփից դուրս հանելիս Կողային ազդեցության գծային
պաշտպանություն (9) ակտիվանում է նստատեղի երկու կողմերում:
ՃԻՇՏ ԴԻՐՔԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՈՒՄ
Մանկական նստատեղը կարող է օգտագործվել մեքենայի այն նստատեղերի
վրա, որոնք ունեն ավտոմատացված երեք կետանոց գոտի: Խնդրում
ենք ուսումնասիրել կից ներկայացված մեքենաների տեսակի ցանկը
հաստատված տրանսպորտային միջոցների համար: Կարող եք ձեռք բերել
թարմացված տարբերակը www.cybex-online.com կայքից:
Եթե ձեր մեքենան չունի ISOFIX միացման կետեր, կարելի է օգտագործել
SOLUTION S2 i-FIX-ը՝ հետ քաշված ISOFIX- Կողպող փականներով:
(8) ISOFIX Արձակման կոճակ
(9) Կողային ազդեցության գծային
պաշտպանություն (ԿԳՊ)
(10) ԿԳՊ Գործարկման կոճակ
(11) Կարգավորվող գլխակալ
(12) Գլխակալի բարձրության
կարգավորիչ
(13) Գոտկատեղի անվտանգության
գոտու ուղեցույց
(14) Ուսագոտու ուղեցույց
Եթե երեխայի հասակը գերազանցում է 135 սմ-ը, ապա
համատեղելիությունը SOLUTION-ի S2 i-FIX-ի և ձեր մեքենայի միջև
կարող է նվազեցվել: Խնդրում ենք վերանայել մեքենայի տեսակների
ցանկը՝ ստուգելու համար, թե արդյոք մանկական նստատեղը կարող է
օգտագործվել գլխակալի բոլոր դիրքերում առանց սահմանափակումների։
Բացառիկ դեպքերում, մեքենայի մանկական նստատեղը կարող է
օգտագործվել նաև առջևի ուղևորի նստատեղի վրա: Միշտ հետևեք
տրանսպորտային միջոցի արտադրողի ցուցումներին:
ՄԱՆԿԱԿԱՆ ՆՍՏԱՏԵՂԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ
ՄԻՋՈՑՈՒՄ
1. Միշտ համոզվեք, որ...
• տրանսպորտային միջոցում թիկնակները կողպված են ուղիղ դիրքում:
• մանկական նստատեղն առջևի ուղևորի նստատեղի վրա տեղադրելիս
այն կարգավորվում է հնարավորինս դեպի հետ՝ չխոչընդոտելով գոտու
ուղղությանը:
2. Կիրառեք ISOFIX-կարգավորման բռնակը (5) բուստերի տակ(3) և քաշեք
երկու ISOFIX-Կողպող փականները (4) մինչև վերջ։
3. Այժմ պտտեք ISOFIX-Կողպող փականները (4) 180° այնպես, որ դրանք
նայեն ISOFIX-Ամրացման կետերի (6) ուղղությամբ։
4. Տեղադրեք մանկական նստատեղը մեքենայի համապատասխան
նստատեղի վրա:
5. Հրեք ISOFIX կողպող փականները (4) ISOFIX ամրացման կետերում (6)
այնպես, որ դրանք կողպվեն լսելի «ՉԽԿՈՑ»-ով:
6. Կիրառեք ISOFIX- կարգավորման բռնակը (5) և հրեք մանկական
նստատեղը մեքենայի նստատեղի ուղղությամբ։
7. Համոզվեք, որ մանկական նստատեղի թիկնակի ամբողջ մակերեսը (2)
տեղադրված է մեքենայի նստատեղի թիկնակի ուղղությամբ:
Եթե մեքենայի գլխակալը խոչընդոտ է հանդիսանում, ապա քաշեք
��
այն առավելագույնս դեպի վեր կամ հանեք այն ամբողջությամբ
(բացառությամբ դեպի հետ ուղղությամբ մեքենայի նստատեղերի
դեպքում):
8. Համոզվեք, որ նստատեղն անվտանգ է՝ փորձելով հանել այն ISOFIX
ամրացման կետերից (6): Անվտանգության կանաչ ցուցիչները (7) պետք
է հստակ տեսանելի լինեն նստատեղի երկու կողմերում:
9. Եթե նստատեղն օգտագործվում է առանց ISOFIX-ի, այն կարող է
պահվել նստատեղի ներքևում:
ISOFIX օգտագործելու դեպքում ստեղծվում է կապ մեքենայի հետ, որն
��
ավելացնում է ձեր երեխայի անվտանգության աստիճանը: Ձեր երեխայի
անվտանգությունն ամեն դեպքում պետք է ապահովված լինի մեքենայի
երեք կետանոց գոտու օգնությամբ:
HY
111

Publicidad

Tabla de contenido
loading

Tabla de contenido